Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ամերիկայում արհեստական ուղեղ են աճեցրել. med.news.am

Ամերիկայում արհեստական ուղեղ են աճեցրել. med.news.am

ԱՄՆ-ի Օհայոյի համալսարանի գիտնականները լաբորատորիայում  առաջին անգամ աճեցրել են գրեթե ամբողջությամբ ձեւավորված մարդկային ուղեղ, գրում է The Guardian-ը: Գիտնականները հույս ունեն, որ ուղեղը կօգնի ուսումնասիրել նյարդային համակարգի հիվանդությունները:

Փոքրիկ ուղեղը… այն սովորական մատիտի ծայրին ռետինի մի կտորի չափ է… իր կառւցվածքով եւ գործառնությամբ համապատասխանում է հինգամսական մարդկային սաղմի ուղեղին: Արհեստական օրգանը գիտակցություն չունի: Այն կարող է օգտագործվել հիվանդությունների զարգացումն ուսումնասիրելու համար, նաեւ այնպիսի վիճակների, ինչպես Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները:

Ֆլորիդայում արհեստական ուղեղը ներկայացրած Ռենե Անանդի խոսքով, իր թիմի ստեղծած արհեստական օրգանը մարդկային ուղեղի ամենալիակատար մոդելն է, որն այս պահին գոյություն ունի:

Գիտնականների խումբը պնդում է, որ իրենց հաջողվել է վերարտադրել ուղեղի բջիջների եւ գեների 99%-ը: Նրանց խոսքով, իրենց ստեղծած օրգանը նաեւ ողնուղեղ ունի, ազդանշանային համակարգ եւ նույնիսկ ցանցաթաղանթ:

Անանդի խոսքով, ելակետային նյութ են բազմապոտենտ բջիջները, որոնք ստացվել էին հասուն մարդու մաշկի բջիջներից: Անանդի զեկույցի համաձայն, գործառնական առումով հինգամսական սաղմի ուղեղ հիշեցնող արհեստական օրգանի աճեցումը մոտ 12 շաբաթ է խլում:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ